|
  • Русский
  • English

Դասախոսություն՝ կլինիկական օրդինատորների կողմից

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում անցկացվել է կլինիկական օրդինատորների կողմից ներկայացվող հերթական դասախոսությունը, որի ընթացքում քննարկվել է ասեպտիկ մենինգիտների տարբերակիչ ախտորոշման սկզբունքները։

Անդրադարձ է կատարվել ինչպես հայտնի պատճառներին, այնպես էլ հազվադեպ հանդիպող հիվանդություններին։

Դասախոսությունն անցել է ակտիվ քննարկմամբ։ Հատկանշական է, որ դասախոսությունները և քննարկումները տեղի են ունենում երկլեզու ֆորմատով, քանի որ մասնակցում են նաև անգլալեզու կլինիկական օրդինատորներ։

Նման դասախոսությունները կրում են շարունակական բնույթ և տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել