Ասթման երեխաների շրջանում առավել տարածված քրոնիկ շնչառական հիվանդություններից է և հաճախակի հոսպիտալացումների պատճառ է հանդիսանում մանկական տարիքում։
Շնչառական ուղիների վիրուսային վարակները,այդ թվում նաև գրիպը համարվում են ասթմայի սրացման հիմնական պատճառներից։
Գիտագործնական հերթական, ամեն շաբաթ անցկացվող կոնֆերանսի զեկուցողը Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատոր Տաթևիկ Ղազարյանն էր:
Նրա խոսքով` առողջապահական մի շարք կազմակերպություններ ( ԱՀԿ, CDC ,AAP) խորհուրդ են տալիս ասթմայով երեխաներին պատվաստել ամեն տարի սեզոնային գրիպի վիրուսի դեմ։
Չնայած այդ հորդորներին մի շարք ասթմայով երեխաներ շարունակում են չստանալ պատվաստում գրիպի դեմ, որը շատ հաճախ պայմանավորված է ծնողների անվստահությամբ գրիպի պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ։
Ապացուցված է, որ
- Գրիպի վիրուսը կարող է վատացնել ասթմայի ախտանշանները
- Ասթմայի սրացման պատճառ հանդիսանալ
- Ասթմայով երեխաների գրիպով պայմանվորված հոսպիտալիզացման ցուցանիշները տարեկան 2-4 անգամ ավելի բարձր են քան առողջ երեխաներինը։
- Գրիպով վարակված ասթմայով երեխաների շրջանում առավել հաճախ է դիտվում թոքաբորբերի զարգացում, շնչառական անբավարարության զարգացում,անհրաժեշտություն ինտենիսիվ թերապիայի։
Սովորողը մեջբերելով գրականության վերլուծությունը նշեց, որ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է գրիպից։
Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան խորհուրդ է տալիս բոլորին սկսած 6 ամսականից ստանալ գրիպի դեմ պատվաստանյութ ամեն տարի գրիպի սեզոնին։
Պատվաստումն առավել կարևոր է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում։ Գրիպի դեմ պատվաստման արդյունքում՝ բարելավում է ասթմայով երեխայի կյանքի որակը, նվազում են բժշկի մոտ այցելությունների հաճախականությունը, հիվանդությունն ունենում է ավելի թեթև ընթացք, կրճատվում է հոսպիտալացումների թիվը, նվազագույնի է հասցվում հիվանդության հնարավոր բարդությունների առաջացումը և հիվանդության պատճառով մահվան ելքերը։
Պատվաստանյութը անվտանգ և հեշտ տանելի է ասթմայով երեխաների շրջանում։ Որպես վակցինացման բարդություն չի դիտվում սրացումների հաճախականության ավելացում:
Պատվաստումից հետո անհրաժեշտ է մոտ 2 շաբաթ, որպեսզի օրգանիզմը սկսի գրիպի վիրուսից պաշտպանող հակամարմինների արտադրությունը։
Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար է պատվաստումն իրականացնել գրիպի սեզոնից առաջ։



