|
  • Русский
  • English

Գիտագործնական կոնֆերանսներ` մանկաբուժական արդի թեմաներով

Մարտի 27-ին՝ հերթական գիտագործնական կոնֆերանսի ընթացքում, քննարկվեց «Շմոլ գազով թունավորում» թեման, որը ներկայացրեց Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի կլինիկական օրդինատոր Շուշանիկ Ներկարյանը:

«Քննարկվող նյութի արդիականությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ թունավորման տենդենցը ժամանակի ընթացքում չի մարում և կարևոր է հասարակության իրազեկվածության բարձրացումը»,- մանրամասնեց զեկուցողը` կարևորելով բժիշկների շրջանում տեխնիկական հանարավորությունների` բարոթերապիայի հասանելիության մասին տեղեկացվածությունը:

Ինտերակտիվ ձևաչափում, մասնագետների ու սովորողների մասնակցությամբ հերթական կոնֆերանսի եզրափակիչ մասում արձանագրվեց, որ

  • Բոլոր թունավորվածները պետք է նախազգուշացվեն հնարավոր ուշացած նյարդաբանական բարդությունների զարգացման մասին և տրվեն հրահանգներ բժշկին դիմելու վերաբերյալ։
  • Շմոլ գազով թունավորումը վտանգավոր է, բայց կառավարելի և կանխելի

Կարևոր է հասարակության իրազեկումը, ինչպես նաև գրագետ առաջին օգնությունը:

Մարտի երկրորդ շաբաթում անցկացված գիտագործնական կոնֆերանսի ընթացքում զեկույցով հանդես է եկել Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատոր Լիանա Հովհաննիսյանը` խոսելով Իմպետիգոն կոնտագիոզ վարակի մասին:

«Այն մակերեսային բակտերիալ վարակ է, որն առավել հաճախ նկատվում է 2-5 տարեկան երեխաների մոտ, թեև ավելի մեծ երեխաները և մեծահասակները նույնպես կարող են ախտահարվել: Վարակը սովորաբար տեղի է ունենում տաք, խոնավ պայմաններում և հեշտությամբ տարածվում է սերտ շփման մեջ գտնվող անձանց միջև: Առաջացման մեջ մեծ նշանկություն ունի Streptococcus pyogenes-ի և Staphylococcus aureus-ի դերը: Իմպետիգոյի տարբերակները ներառում են ոչ բուլյոզային իմպետիգոն, բուլյոզային իմպետիգոն և էկտիման»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը` հավելելով, որ համակարգային ախտանիշները սովորաբար բացակայում են:

Իմպետիգոյի բուժումը կարևոր է վարակի տարածումը նվազեցնելու նպատակով:
Բուժումն իրականացվում է ինչպես տեղային այնպես էլ համակարգային թերապիայի միջոցով:
Իմպետիգոյի հնարավոր բարդություններն են` հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտը, սուր ռևմատիկ տենդը:

Նշենք, որ կոնֆերանսների ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվում տարբեր թեմաների: Այս ըթնացքում մի քանի նիստ նվիրել է նաև ինֆոկցիոն հիվանդություններին, որոնք զեկուցել է գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել