|
  • Русский
  • English

Գաստրոէնտերոլոգիական ծառայությունն ընդլայնվում է

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ շարունակում է գործունեություն  ծավալել գաստրոէնտերոլոգիական ծառայությունը:

Ծառայությունը հնարավորություն է ընձեռել Հայաստանի մարզերից և Երևանից տարեկան շուրջ 500 երեխայի  պատշաճ հետազոտվելու, ստանալու ճշգրիտ ախտորոշում և բուժում։

Գաստրոէնտերոլոգիական ծառայության ստեղծումը և շարունակական ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում բնածին և ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանը նշում է,  հիվանդների զգալի տոկոս են կազմում B տիպի քրոնիկ գաստրիտները՝ HP վարակով ասոցացված։

Զգալի տոկոս են կազմում նաև փորկապություն ունեցող երեխաները, որտեղ խիստ անհրաժեշտ է տարբերակիչ ախտորոշումը՝ պարզելու համար արդյո՞ք փորկապության պատճառները միայն ֆունկցիոնալ են ,ալիմենտար կամ վարքագծային, թե՞ դրա տակ թաքնված է օրգանական խնդիր (ցելակիա, բնածին արատներ,  էնդոկրին խնդիրներ և այլն):

Ծառայությունը  մեծ պատասխանատվությամբ և ի շահ երեխաների իրականացնում է մի շարք քրոնիկ պաթոլոգիաների ստացիոնար ախտորոշման և հետագա վարման գործընթացը։

Այստեղ կատարվում են նաև ամբուլատոր խորհրդատվություններ, օգնում ծնողին հնարավորինս հեշտ կազմակերպել բուժումը, շտկել կամ կորեկցել սննդակարգը, գնահատել աճը և այլն, եթե երեխան չունի ստացիոնար հետազոտման անհրաժեշտություն:

Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայություն՝ զանգահարելով 010301000 (ներքին՝ 559) հեռախոսահամարով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել