|
  • Русский
  • English

Բժիշկը մատնանշում է էնդոսկոպիա կատարելու ցուցումները

Հարգելի բուժառուներ, ինչպես գիտեք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ գործում է գաստրոէնտերոլոգիական ծառայությունը, որը համալրված է «Օլիմպուս» ընկերության նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով։ Այն հնարավորություն է տալիս երեխաներին հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում:

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Օլգա Ասատրյանը նշում է, որ կատարվում են հետազոտություններ տարբեր տարիքի պացիենտների մոտ (մինչև 18 տարեկան):

Հետազոտման ծավալը որոշվում է հիվանդի անամնեզտիկ ընդհանուր տվյալների և մանրակրկիտ զննման հիման վրա:
Այնուհետև որոշվում է էնդոսկոպիկ հետազոտություն կատարելու անհրաժեշտությունը:

Բժիշկը մատնանշում է էնդոսկոպիա կատարելու ցուցումները`

  • երկարատև փորացավ
  • քաշի անբացատրելի կորուստ
  • անբացատրելի անեմիա
  • դիսֆագիա
  • մալաբսորբցիա
  • փսխումներ
  • կերակրման դժվարություն, տևական հրաժարում սննդից
  • կրծքավանդակի ցավ
  • քրոնիկ հազ

Հարցերի դեպքում, մանրամասների համար կարող եք զանգահարել +37410301 000` ներքին (559) հեռախոսահամարով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել