«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում վերջին ամիսներին զգալի բարելավվել են կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատներով նորածինների վիրաբուժական միջամտության արդյունքները, հատկապես անհաս նորածինների մոտ:
Կլինիկայի նորածնային ծառայությունը` Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավար, դոցենտ Նիկոլայ Դալլաքյանի, Նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի, Նորածինների շարունակական խնամքի ծառայության ղեկավար Իգոր Նալչաջյանի, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Դավիթ Դալլաքյանի, թիմի այլ անդամների ամենօրյա աշխատանքի շնորհիվ մեծ ինտենսիվությամբ բժշկական օգնություն է ցուցաբերվում հանրապետության մարզերի և մայրաքաղաքի ծննդատներից տեղափոխված նորածիններին։
Ամենաբարդ արատներից մեկի՝ կերակրափողի ատրեզիայով և կերակրափող-շնչափողային խուղակով հինգ անհաս (1400-1800գ. քաշով ծնված) երեխաներից չորսը բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո բարեհաջող դուրս են գրվել։ Երեխաների աճը և զարգացումը ընթանում է նորմայի սահմաններում ՝ վիրաբույժների և ռեանիմատոլոգների մշտապես հսկողության ներքո։
Ֆոտոշարքում` վերոնշյալ 4 երեխաներից մեկն է, դուրսգրումից առաջ:









