|
  • Русский
  • English

Արտաքին քթի բնածին խուղակ

Դիմածնոտային շրջանի բնածին արատների շարքում արտաքին քթի խուղակները հազվադեպ են հայտնաբերվում:

Դրանք առաջանում են երեխայի էմբրիոնալ զարգացման ընթացքում էպիթելային սաղմերի մնացորդների պատճառով` համապատասխան էմբրիոնալ ճեղքերին: Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Քրիստինա Վարդանյանի խոսքով` այս հիվանդության բուժումը միայն վիրահատական է:

Վիրահատված հերթական պացիենտը երկու տարեկան է:

Նորածնային հասակում ծնողները նկատել էին քթի մեջքի շրջանում փոքր անցք:

Բժշկի փոխանցմամբ` երեխայի աճի հետ տվյալ անցքից մշտապես առկա էր արտադրություն: Վիրահատությունից հետո երեխան հսկվում է համալսարանական մասնագետների կողմից շուրջ վեց ամիս, ռեցիդիվ չկա:

Հեռացված խուղակն ուղարկվել է պաթոհյուսվածքաբանական քննության և համապատասխանում է նախնական ախտորոշմանը:

Եղե՛ք առողջ  և հետևեք փոքրիկների ԴԾՎ (դիմածնոտային վիրաբուժական) խնդիրներին հնարավորինս վաղ տարիքից:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել