|
  • Русский
  • English

Ապրիլի 5-ը նեոնատոլոգների մասնագիտական օրն է

Ապրիլի 5-ը նեոնատոլոգների մասնագիտական օրն է:

Այն ամրագրված չէ տոների ազգային օրացույցում, սակայն մենք օգտագործելով առիթը ի սրտե մեր երախտիքի խոսքն ենք հղում այն մարդկանց, որոնք գիշեր-ցերեկ անչափ նվիրական ու պատասխանատու աշխատանք են կատարում:

Այս ոլորտի բուժաշխատողները մասնագիտական հմտություններից բացի նաև մարդկային դրական հատկանիշներով են օժտված:

Ամենափոքրերին փրկելու ամենօրյա առաքելություն իրականացնող մեր սիրելի գործընկերներին մենք մաղթում ենք արևաշող օրեր, նորածիններից ճառագող դրական էներգիայով լեցուն խաղաղ օրեր, ամենայն բարիք:

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի մեր մեծ թիմի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարևոր աշխատանք է իրականացնում, որը մշտապես արժանանում է հանրության բարձր գնահատականին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել