Հերթական գիտագործնական կոնֆերանսը էնդոսկոպիայի առանձնահատկությունների, կարևորության մասին էր:
«Հելիկոբակտեր պիլորիի թեստավորում և էնդոսկոպիայի առանձնահատկությունները մանկության տարիներին» թեման ներկայացրեց Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, Ախտորոշիչ կենտրոնի էնդոսկոպիայի բժիշկ Լիլիթ Ալեքսանյանը, որը գործընկերների հետ կիսվեց նաև իր պրակտիկայում ունեցած հետաքրքիր դեպքերով:
Յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող գիտագործնական կոնֆերանսի նպատակը բժիշկներին նոր տեղեկատվություն հաղորդելն է, ինչպես նաև հետաքրքիր դեպքեր քննարկելը: Այն ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս կիսվել իրենց փորձով և ավելացնել մասնագիտական գիտելիքի պաշարը:




