|
  • Русский
  • English

Շան կծելու դեպքում պետք է անհապաղ դիմել բուժօգնության

Հարգելի քաղաքացիներ, որքան էլ շատ սիրենք շներին, այնուամենայնիվ, պետք է հիշենք՝ թե՛ տնային, թե՛ փողոցի շները կարող են վտանգավոր լինել, ուստի պետք է առավել զգույշ լինել։

Տաք եղանակին զուգահեռ, երեխաների խաղը բակերում առավել հաճախ առնչվում է թափառող շների հետ, ինչն էլ բերում է երեխաների վրա շների պարբերաբար հարձակմանը, ինչի հետևանքով վտանգավոր վնասվածքներ կարող են ստանալ:

Ի տարբերություն մեծահասակների, երեխաները, ցածր հասակով պայմանավորված, հիմնականում դեմքի շրջանում են ստանում լուրջ վնասվածքներ, քանի որ մարմնի այլ հատվածները ծածկված են հագուստով , իսկ դեմքը՝ ոչ:

Վերջին օրերին շատացել են շան կծման դեպքերը:

Շան կծածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության:

Առավել վտանգավոր է թափառող կենդանիների կողմից վնասվածքի ստացումը, ինչը դժվարեցնում է շան հետագա հսկողության, կատաղության հայտնաբերման համար:

  • Եթե կենդանին մարդուն կծել է, քերծել անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:
  • Կծելուց հետո երբեք չի կարելի տվյալ կենդանուն սատկացնել, քանի որ հետագա կանխարգելիչ պատվաստումների կուրսը կախված է նաև կենդանու վարքագծից: Եթե հնարավորություն կա հսկողություն սահմանել, ապա 14 օր կենդանուն ձեռք չեն տալիս, որպեսզի հետևեն նրա առողջական վիճակին:
  • Մի՛ հրաժարվեք պատվաստումներից, անկախ նրանից տնային կենդանին պատվաստված է, թե ոչ:

Լուսանկարում շան կծածի հետևանքով Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ՔԿԱ կլինիկա դիմած բուժառուն է:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել