|
  • Русский
  • English

Հոգեբանական աշխատանքը համալսարանական հիվանդանոցում

Հոգեբանը բժշկական հաստատությունում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում աջակցում է պացիենտներին հարմարվել հիվանդանոցային պայմաններին, ընդունել և հաղթահարել հիվանդության հետ կապված դժվարությունները, դրական հուզական կապ հաստատել բուժող բժշկի և բուժանձնակազմի հետ, որը շատ կարևոր է պացիենտների արդյունավետ բուժման և բժշկական միջամտությունները հեշտությամբ իրականացնելու համար:

Հոգեբանական աշխատանքի կազմակերպմանն անդրադառնալով`  Խաղաթեապիայի կաբինետի և Մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսեր ծառայության հոգեբան Օլյա Մուսոյանը նշում է, որ  առաջին հերթին պետք է հասկանալ երեխայի հոգեհուզական վիճակը, գնահատել տագնապային, դեպրեսիվ, ագրեսիվ դրսևորումները, ծանոթանալ անձնային առանձնահատկություններին:

«Երկրորդ քայլը, որը կարևոր է հոգեբանական աշխատանքում,  պետք է ընտրել աջակցության ծրագիր` հաշվի առնելով տարիքը, հիվանդության ընթացքը, հոգեհուզական կարգավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդատվություն անցկացնել ծնողների հետ», -մանրամասնում է հոգեբանը, որը  պարբերաբար այցելում է վիրահատության պատրաստվող երեխաներին, զրուցում, ըստ տարիքի բացատրում կատարվող միջամտության մասին, լարվածությունը թուլացնող աշխատանք կատարում, իհարկե, եթե ծնողն այս հարցում առարկություն չունի:

Լուսանկարում Օլյա Մուսոյանը` թիմային աշխատանքի արդյունքում առողջացող պացիենտի հետ է: Հոգեբանական մեթոդի օգնությամբ  կիրառվել է ախտորոշիչ մեթոդիկա և կատարվել շտկողական աշխատանք: 

Նախքան այդ, Անհետաձգելի բուժօգնության ծառայությունում երեխային անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելուց, Ախտորոշիչ կենտրոնում մանրակրկիտ հետազոտելուց հետո, Վիրաբուժական ծառայության պրոֆեսիոնալ վիրաբույժների կողմից ֆիզիկական ճիշտ զննման և վիրահատական ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ բուժօգնության դիմած պացիենտն առողջացած վերադարձավ բնականոն կյանք:

Բուժման գործընթացն արդյունավետ դարձնելու հարցում կարևոր դեր ունեն նաև Խաղաթերապիայի ծառայության մասնագետները` հոգեբանը, հատուկ մանկավարժը, որոնք ջերմ և անկաշկանդ մթնոլորտ են ապահովում բուժում ստացող երեխաների համար` հնարավորություն ընձեռելով անգամ հիվանդանոցում լինել ազատ, ստեղծագործել, տրամաբանական առաջադրանքներ կատարել:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել