Ձմռան գալուն պես ծնողները հաճախ բախվում են երեխաների մրսածության և թույլ իմունիտետի խնդրին:
«Բուժ ինֆո» հաղորդման այս թողարկման հյուրն է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբույժ-նեոնատոլոգ Գոհար Մարգարյանը:
Բժշկի խոսքով` ձմռանը որոշակի գործոններ, օրինակ վիտամին D-ի պակասը, սառը, չոր օդը կարող են երեխայի մոտ տեղային իմուն պատասխանի իջեցման պատճառ դառնալ:
Եվ դրանով է պայմանավորված, որ երեխաները ձմռանը որոշ շնչառական վիրուսներով ավելի շատ են հիվանդանում:
Առողջ, բալանսավորված սնունդը և ֆիզիկական ակտիվությունը կարևոր գործոններ են երեխայի իմունիտետի ամրապնդման համար ոչ միայն ձմռանը, այլև ամբողջ տարվա ընթացքում։
Տեսանյութում քննարկվում են հետևյալ կարևոր հարցերը.
- Ինչո՞ւ են երեխաները ձմռանն ավելի հաճախ հիվանդանում:
- Որքանո՞վ է կրծքով կերակրումը պաշտպանում երեխային առաջին ամիսներին:
- Սառը օդի և չորության ազդեցությունը քթի լորձաթաղանթի և վիրուսների տարածման վրա:
- Քնի, ֆիզիկական ակտիվության և բալանսավորված սննդի դերը:
- Վիտամիններ և իմունախթանիչներ. արդյո՞ք պետք է դրանք տալ առանց բժշկի ցուցման:
- Ի՞նչ սխալներ են թույլ տալիս ծնողները՝ ինքնագլուխ վիտամիններ տալիս:
Դիտեք տեսանյութը՝ իմանալու մասնագետի խորհուրդները ձեր բալիկների առողջությունը պահպանելու համար:

