|
  • Русский
  • English

Վաղաժամ ծննդաբերություն. Պատճառներից՝ նորածնի խնամք

Հայաստանում տարեկան ծնունդների 5-7 տոկոսը վաղաժամ է։

Վաղաժամ ծննդաբերության պատճառները տարբեր են՝ ծննդկանի առողջական խնդիրներ, հղիության ընթացքում առաջացած բարդություններ, վարակներ, իսկ երբեմն պատճառը պարզել չի հաջողվում։

Վաղաժամ ծնված երեխաների շրջանում ամենատարածված բարդությունը շնչառական խանգարումներն են։ Նրանց թոքերը հաճախ լիարժեք զարգացած չեն լինում, ինչի հետևանքով փոքրիկները շնչառական աջակցության կարիք են ունենում։

Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ վերջին տարիներին ավելացել է վաղաժամ ծնված երեխաների թիվը։ Դա պայմանավորված է Հայաստանում բժշկական տեխնոլոգիաների զարգացմամբ և ներդրմամբ։ Արհեստական բեղմնավորման արդյունքում ծնված երեխաները հաճախ ծնվում են ժամկետից շուտ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել