|
  • Русский
  • English

«Մուրացան»-ում Մանկական Էնդոկրինոլոգիական դիսպանսեր ծառայություն է գործում

Սիրելի բուժառուներ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործում է մանկական Էնդոկրինոլոգիական դիսպանսեր ծառայությունը, որի նպատակն է բարելավել էնդոկրին քրոնիկ հիվանդություններով երեխաների և դեռահասների առողջությունը և այն ավելի ներառական և հասանելի դարձնել:

Շաքարային դիաբետով, աճի, սեռական հասունացման խնդիրներով, խիստ ճարպակալումով, ինչպես նաև այլ էնդոկրին հիվանդություններով երեխաներն ու դեռահասներն այստեղ գտնվում են մշտական վերահսկողության տակ, տրամադրվում են նաև որոշ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ:

Մանկական էնդոկրին դիսպանսերային ծառայության ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Նավասարդյանը նշում է, որ բարեհամբույր բուժանձնակազմը միշտ գտնվում է էնդոկրին խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների կողքին` հիվանդության վերահսկման և կյանքի որակի բարելավման իրենց դժվարին ճանապարհին:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել