Մարտի 5-ից Թբիլիսի քաղաքում մեկնարկել է Մուկովիսցիդոզի 13-րդ Հարավ-արևելյան եվրոպական կոնֆերանսը։ Կոնֆերանսին մասնակցում են նաև Մուկովիսցիդոզի համալսարանական ռեֆերենտ կենտրոնի և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի բժիշկները։
Կոնֆերանսի քննարկվող թեմաների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ֆիզիոթերապիան։
Այսօր համալսարանական կենտրոնը հանդիսանում է Եվրոպայի պացիենտների ռեգիստրի կոորդինատոր, որտեղ հսկվում է 35 պացիենտ՝ 0–18 տարեկան երեխաներ։
Մուկովիսցիդոզի ախտորոշման հիմնաքարերն են կղանքային էլաստազ 1 թեստը և քրտինքի թեստը։ «Մուրացան» հիվանդանոցի Լաբորատոր ծառայության ղեկավար Նելլի Գասպարյանը ևս մասնակցում է միջոցառմանը:





