|
  • Русский
  • English

Ձեր երեխայի քթային շնչառությունը կարևոր է։ Իսկ ի՞նչ գիտեք սեպտոպլաստիկայի մասին 

Սեպտոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որը կատարվում է, երբ առկա է քթի միջնապատի ծռվածություն։

Բժիշկ-մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Շուշանիկ Սահակյանի փոխանցմամբ՝ վիրահատությունը ցուցված է հետևյալ կլինիկական նշանների առկայության դեպքում․

  • Քթային դժվարաշնչություն
  • Քթի և բերանի խոռոչի չորություն
  • Գլխացավեր
  • Խռմփոց
  • Քնի խանգարումներ կամ քնի օբստրուկտիվ ապնոե համախտանիշ
  • Եթե առկա են բարդություններ՝ քթի հարակից խոռոչների և ականջների բորբոքումներ

Բժիշկը թեմայի շուրջ հաճախ տրվող հարցերին է անդրադարձել։ Եվ այսպես,

Ո՞ր տարիքում է ցուցված կատարել սեպտոպլաստիկա

  • Վիրահատության համար առավել անվտանգ տարիք է համարվում աղջիկների դեպքում՝ 14 տարեկանից, իսկ տղաների համար՝ 16 տարեկանից սկսած։
  • Սակայն խիստ արտահայտված միջնապատի ծռվածության դեպքում, որը հանգեցնում է ծանր դժվարաշնչության, սեպտոպլաստիկան կարելի է կատարել նույնիսկ ավելի վաղ տարիքում։

Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը

  • Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում։
  • Վիրահատությունից հետո քթային անցուղիներում տեղադրվում են հատուկ տամպոններ, որոնք թույլ են տալիս շնչել հետվիրահատական շրջանում, իսկ դրանց հեռացումը բացարձակ անցավ է։
  • Պացիենտը հիվանդանոցում մնում է 1-2 օր։
  • Վիրահատությունից հետո խորհուրդ է տրվում ֆիզիկական ակտիվության սահմանափակում՝ 2 շաբաթ։

Կարևոր է իմանալ, որ սեպտոպլաստիկայից հետո արտաքին քթի ձևի փոփոխություն չի լինում։

Նշենք, որ 0–18 տարեկան երեխաներին վիրահատական այս միջամտությունը կատարվում է պետական պատվերի շրջանակում։

Մանրամասների և խորհրդատվական այցն ամրագրելու համար զանգահարեք՝ 098 90 89 51 հեռախոսահամարով։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել