|
  • Русский
  • English

Օտոպլաստիկան` ականջների ձևի ու դիրքի շտկման վիրահատություն

Երբեմն մեկ նայվածքը կամ անզգույշ ասված բառը բավական է, որ երեխան սկսի խուսափել հայելուց, սանրվածքներից, անգամ լուսանկարվելուց։

Լոշտակությունը երեխաների մոտ հաճախ դառնում է բարդույթների առաջացման պատճառ։ Այս համոզմանն է Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ Անի Ասատրյանը:

Նրա խոսքով` բարեբախտաբար, ժամանակակից վիրաբուժությունն ունի անվտանգ և արդյունավետ լուծում՝ օտոպլաստիկա։

Ի՞նչ է օտոպլաստիկան

Այն ականջների ձևի ու դիրքի շտկման վիրահատություն է։

Ի՞նչ տարիքից կարելի է վիրահատել։

Խորհուրդ է տրվում՝ 6 տարեկանից սկսած, երբ ականջը գրեթե ամբողջությամբ ձևավորված է և երեխան արդեն որոշ չափով գիտակցում է փոփոխության կարևորությունը։

Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը։

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, տևում է մոտ 2 ժամ։ Մի քանի օր անց պացիենտը վերադառնում է սովորական առօրյային։

Ինչու՞ կատարել միջամտությունը դպրոցական տարիքում։

Դպրոցական շրջանը կարևոր է երեխայի հոգեբանական կայացման համար։ Ականջների ձևի շտկումը կարող է կանխել բարդույթների ձևավորումը և պաշտպանել փոքրիկին տհաճ զգացողություններից։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել