«Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի ակնաբույժ Գոհար Սահակյանն անդրադարձել է մանկական ակնաբանութան մեջ հանդիպող խնդիրներից պրեսեպտալ և օրբիտալ ցելյուլիտ:
Ակնաբույժի փոխանցմամբ` պրեսեպտալ ցելյուլիտը հանդիպում է հինգ անգամ ավելի հաճախ, քան օրբիտալը, հատկապես երեխաների շրջանում: Այն հաճախ զարգանում է կոպերի բորբոքման կամ տրավմաների, մաշկային բորբոքումների, ինչպես նաև վերին շնչուղիների բորբոքման, սինուսիտների արդյունքում: Բժշկի փոխանցմամբ` օրբիտալ ցելյուլիտը 90% դեպքերում զարգանում է սինուսիտների հետևանքով, հատկապես էթմոիդալ:
Ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են օրբիտալ թափանցող վնասվածքները, ատամների ինֆեկցիաները, էստրաօկուլյար մկանների բորբոքումը, ցանցենու վիրահատությունները, ինչպես նաև ինֆեկցիաների հեմատոգեն ճանապարհով տարածումը:
Պրեսեպտալ ցելյուլիտի դեպքում նկատվում է տարբեր աստիճանի արտահայտված վերին և ստորին կոպերի այտուց, որը տարածվում է դեպի այտային և հոնքային հատված Օրբիտալ ցելյուլիտի դեպքում առաջանում է օրբիտալ դիսֆունկցիա, պրոպտոզ, ակնագնդերի շարժման սահմանափակում,ինչպես նաև տեսողական նյարդի դիսֆունցիա: Հազվադեպ հանդիպում են նաև III,IV,VI նյարդի ախտահարման նշաններ:
Ակնաբույժի խոսքով՝ մանկական պրակտիկայում հանդիպում են նաև սուբպերիօսալ և օրբիտալ աբսցեսներ, ինչպես նաև ներգանգային բարդություններ:
Նկարագրված բոլոր դեպքերում առկա է համալիր մոտեցման անհրաժեշտություն տարբեր մասնագետների կողմից. մանկաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, նյարդաբան, որպեսզի որոշվի բուժման ռազմավարությունը: Ծնողներին խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկական օգնության:
Նշենք, որ օգոստոսի 8-ը Ակնաբուժության միջազգային օրն է, որը առիթ է բարձրաձայնելու տեսողական խնդիրների ժամանակին ախտորոշման ու բուժուման կարևորության մասին:

