|
  • Русский
  • English

Շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։

Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել