|
  • Русский
  • English

Հերթական թիմային աշխատանքի արդյունքը

8 տարեկան երեխան ընդունվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք` գանգատվելով աջ ոտքի բթամատի շրջանի ցավից, այտուցից, ընդհանուր ինքնազգացողության վատացումից, բարձր ջերմությունից:

Աղջնակի մոտ ախտորոշվել է օստեոմիելիտ: Նշանակվել է հակաբակտերիալ բուժում, կատարվել է վերքային մակերեսի վիրաբուժական մշակում։

Բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընդհանուր բուժմանն ավելացվել է բարոթեպարապիան:  Փոքրիկ բուժառուն անցել է բարոթերապիայի տասը սենաս:

Գրանցվել է վիճակի լավացում, երեխան շարունակում է գտնվել վիրաբույժների հսկողության տակ:

Սա հերթական թիմային աշխատանքի հաջողված արդյունքն է:

Նշենք, որ օստեոմիելիտի դեպքում երկարատև հսկողությունը սպասելի է, վերջույթը պահպանվել է, ինչն արդեն դրական դինամիկա է։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել