Ապրիլի 19-ից 22-ը Երևանում անցկացվեց Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական Միության (ESPE) Կովկասի և կենտորնական Ասիայի (C&CA)` 7-րդ դպրոցը, որին մասնակցում էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի 7 բժիշկ, ինչպես նաև` էնդոկրինոլոգներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից։
Դասախոսում էին միջազգային հայտնի փորձագետներ՝ Միացյալ Թագավորությունից, Իսրայելից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից, Իտալիայից, որոնք իրենց հետ Երևան էին բերել հին մայրցամաքի էնդոկրին հարուստ փորձն ու գիտելիքները։
Ինտերակտիվ դասախոսությունների առանցքը մանկության և դեռահասության էնդոկրինոլոգիան էր՝ նորածնի առաջին ճիչից մինչ սեռահասունացման ավարտը, մեկոնիումից մինչ աճի զոնաների փակումը, նորածնաին սքրինինգից մինչ դեղորայքային բուժումը:
Համալսարանական կլինիկայի բոլոր բժիշկները ներկայացրեցին իրենց կլինիկական դեպքերը։ Մասնագետներ Գայանե Բայբուրդյանիև Լուսինե Նավասարդյանի զեկույցները էքսպերտների կողմից ճանաչվեցին լավագույն ուսուցողական դեպքեր և ներկայացվեցին բժշկական հանրությանը ապրիլի 22-ին, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացած բաց կոնֆերանսին։
Այս կլինիկական դեպքերը նաև կտեղադրվեն ESPE օնլայն կրթական հարթակում և հասանելի կլինեն բոլորի համար։
Ավանդաբար,Երևանում կայացած ESPE Դպրոցի լոկալ կազմակերպիչը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան էր։
Մասնակիցների փոխանցմամբ՝ մանկության և դեռահասության էնդոկրինոլոգիայի այդ չորս օրերն անցան ակնթարթորեն, ապացուցողական բժշկության վրա հիմնված արդյունավետ քննարկումներով ու ջերմ տպավորություններով հագեցած։







