Մանկական դիմածնոտային վիրաբուժության մեջ ամենահաճախ հանդիպող նոզոլոգիան դիմածնոտային և պարանոցի շրջանի թարախաբորբոքային հիվանդություններն են:
✔️ Դիմածնոտային վիրաբույժ Անի Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ երեխաների մոտ բորբոքային հիվանդությունների պատճառներն են` կարիեսի ոչ վաղ պրոֆիլակտիկան և բուժումը, վիտամիններով ոչ հարուստ սննդի օգտագործումը, ուղեկցող հիվանդությունները, անբարենպաստ էկոլոգիական վիճակը և այլն։
✔️ Դիմածնոտային և պարանոցի շրջանի թարախաբորբոքային հիվանդությունների մեջ մեծ տոկոս է կազմում ծնոտների սուր թարախային պերիօստիտը, որն ունի օդոնտոգեն ծագում:
Գանգատները ծնոտների սուր թարախային պերիօստիտի ժամանակ` ատամնացավ, այտուց դեմքի մի կեսում` վերին ծնոտի տեղակայման դեպքում ենթակնակապճային շրջան, քիթշրթունքային ծալք, վերին շրթունք, ստորին ծնոտի տեղակայման դեպքում ենթաստործնոտային շրջան, կարող է դիտվել նաև ջերմության բարձրացում:
✔️Երեխաների մոտ ծնոտների սուր թարախային պերիօստիտը պահանջում է ստացիոնար բուժում ի տարբերություն մեծահասակների, չբուժելու դեպքում բերում է մի շարք բարդությունների:
❗️ Մասնագետը հորդորում է ծնողներին լինել ավելի հետևողական` երեխային պարտադիր տանել ստոմատոլոգի այցի տարին գոնե 2 անգամ, անգամ եթե որևէ գանգատ չունի, վերոնշյալ սիմպտոմներ նկատելու դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ պարտադիր դիմել մասնագետի:
☎ Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք զանգահարել +37411621021 հեռախոսահամարով։

