Ամենօրյա աշխատանք՝ հանուն փոքրիկների առողջության
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում աշխատում է բարձր պատրաստվածությամբ բուժանձնակազմ։
Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության, Շվեյցարիայի, Հունաստանի, Ավստրիայի, Նորվեգիայի առաջնակարգ կլինիկաներում:
Կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:
Նշենք, որ կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլներն անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամի, շարունակում են իրականացնել նորածիններին փրկող ամենօրյա առաքելությունը:
Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը: Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են համալսարանական հիվանդանոցային համալիր:


























