|
  • Русский
  • English

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ․ ախտանշաններից մինչև բարդություններ և բուժում

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը համախտանիշ է, վարակը փոխանցվում է օդակաթիլային, կոնտակտային եղանակով և արյան փոխներարկմամբ: Ինկուբացիոն շրջանը 4-6 շաբաթ է: Հիվանդությունը սկզբում արտահայտվում է  սուր կամ բկանցքում աստիճանաբար ցավով, թուլությամբ,  գլխացավով, դողով, քրտնարտադրությամբ, մկանացավերով,  տենդով, որովայնի ցավով, հազով, պերիօրբիտալ այտուցով:

Այս թեմային էր նվիրված օրեր առաջ տեղի ունեցած գիտագործնական կոնֆերանսը։

Մեր համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանի փոխանցմամբ՝  ինֆեկցիոն մոնոնուկլեզի ախտանիշներն են՝ տենդ, լիմֆադենոպաթիա, ֆարինգիտ/տոնզիլիտ, սպլենոմեգալիա, հեպատոմեգալիա, ցան, դեղնուկ/հեպատիտ:

Հիվանդությունը տևում է 2-3 շաբաթ: Քրոնիկ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը հանդիպում է ասիական պոպուլյացիայում:

Լինում է 2  տիպ՝ T լիմֆոցիտար ձև, NK բջջային ձև:

Պարբերաբար կրկնվող մոնոնուկլեոզի ախտանիշներ. կլինիկորեն դժվար է տարբերվում հեմոֆագոցիտար լիմֆոհիստիոցիտոզից, հնարավոր է այն հանգեցնի մահվան:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոսը զգուշացնում է նաև հիվանդության բարդությունների մասին։

Ընդհանուր թուլություն, հոգնածություն (մինչև 3 ամիս տևողությամբ), փայծաղի պատռում, վերին շնչուղիների օբստրուկցիա, էնցեֆալիտ, մենինգիտ, տեսողական նյարդի նևրիտ, Գիեն Բարրեի համախտանիշ, պսիխոզ, ցնցումներ, սուր լյարդային անբավարարություն (հազվադեպ), ինտերստիցիալ թոքաբորբ (հազվադեպ):

Բժիշկներին և ոչ միայն պետք է իմանալ, որ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնաբուժվող հիվանդություն է: Սիմպտոմատիկ բուժման համար անհրաժեշտ են ոչ ստերոիդ հակաբորբոքային պրեպարատներ, ացիկլովիր՝ արդյունավետ չէ, ստերոիդներ՝ չբարդացած դեպքերում ցուցված չէ։

Ինչպես յուրաքանչյուր գիտական լսմանը, այս անգամ ևս հարցերը բազմաթիվ էին, բժշկական պրակտիկայից ներկայացված կլինիկական դեպքերը` նույնպես։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել