|
  • Русский
  • English

Գիտագործնական կոնֆերանսի հերթական թեման կլինիկական պրակտիկայից էր

Անցած շաբաթ անցկացված գիտագործնական կոնֆերանսի հերթական թեման կլինիկական պրակտիկայից էր:

12 տարեկան տղան դիմել էր Մանկական վիրաբուժության կլինիկա՝ գանգատվելով որովայնի շրջանում ցավերից, սրտխառնոցից, փսխումից, ջերմության բարձրացումից։

Կատարված կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր ապենդիցիտ։ Կատարվել է ապենդեկտոմիա՝ լիգատուրային եղանակով, մեծ ճարպոնի մասնակի ռեզեկցիա, սանացիա, դրենավորում։

Պացիենտի մոտ ախտորոշվել է սուր գանգրենոզ ապենդիցիտ, կոնքային թարախային պերիտոնիտ, օմենտիտ։ Վիրաբույժ Սոս Պետրոսյանի փոխանցմամբ` պացիենտը ստացել է հակաբակտերիալ, ինֆուզիոն և դեզինտոքսիկացիոն թերապիա։ Հետվիրահատական ընթանցքն անցել է հարթ: Կատարված հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է որդանման ելուն` լավ տարբերակված նեյրոէնդոկրին ուռուցք Low Grade(G1):

Տարբերակիչ ախտորոշման համար մասնագետները խորհուրդ են տալիս կատարել Իմունոհիստոլոգիական հետազոտություն: Բժիշկ Պետրոսյանը շեշտում է, որ նեյրոէնդոկրին նորագոյացությունները, որոնք նախկինում հայտնի էին որպես կարցինոիդներ, կույր աղիքի ուռուցքների ամենատարածված տեսակն են: Դրանք հազվագյուտ ուռուցքներ են և դանդաղ են աճում:

Կույր աղիքի նեյրոէնդոկրին նորագոյացությունների հաճախականությունը կազմում է մոտ 0,15–0,6/100000/տարեկան:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել