Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (ԳԷՌ) ֆիզիոլոգիական, ֆունկցիոնալ վիճակ է, որը բնութագրվում է ռեգուրգիտացիայով` առանց այլ ախտաբանական փոփոխությունների:
Դիտվում է 1-4 ամսական երեխաների մեծ մասի մոտ (մինչև 3 ամսականը` 50%, 4 ամսականը` 67%, 10-12 ամսականը` 5%) և սովորաբար վերանում է մինչև մեկ տարեկանը:
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը (ԳԷՌՀ) ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ռեգուրգիտացիայով, էզոֆագիտի առաջացմամբ, քաշի անբավարար ավելացմամբ, շնչառական և նյարդային համակարգի ախտահարումներով:
Նկատվում է 1:300 հաճախականությամμ: Կան տվյալներ հիվանդության գենետիկ ծագման մասին` 13-րդ քրոմոսոմի 13q14 դիրքում (Pediatrics in Review. 2007;28:101-110):
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Օլգա Ասատրյանը նշում է ԳԷՌ և ԳԷՌՀ առաջացմանը նպաստող գործոնները՝
- կերակրափողի ստորին սֆինկտերի անցողիկ թուլացում (ռելաքսացիա)
- կրծքի հասակի երեխաների կերակրափողը կարճ է, սահմանափակ ծավալով
- ներորովայնային ճնշումը բարձր է, ստամոքսի էվակուացիան` դանդաղած
- կրծքահասակ երեխաները հիմնականում գտնվում են հորիզոնական դիրքում:
Մանկաբույժին դիմած մինչև 1 տարեկան փսխող երեխաների 30 տոկոսը, որոնք ունեն ԳԷՌ, առողջ են։
Մասնագետը նշում է, որ շատ կարևոր է տարբերակել ֆիզիոլոգիական փսխումը ախտաբանականից՝ մանրամասն հավաքելով անամնեզը և կատարելով օբյեկտիվ զննում։
ԳԷՌՀ կասկածի դեպքում ախտորոշման մեթոդ է հանդիսանում առաջին հերթին էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան:
Նշենք, որ պացիենտի հետազոտման պլանը որոշվում է նեղ մասնագետի կողմից նախնական կոնսուլտացիայից հետո:
Խորհրդատվական այցը նախապես ամրագրելու համար պետք է զանգահարել 010 301 000 ներքին 559:

