|
  • Русский
  • English

Արդյունավետ մասնակցություն Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական Միության (ESPE) Կովկասի և կենտորնական Ասիայի (C&CA) 7-րդ դպրոցին

Ապրիլի 19-ից 22-ը Երևանում անցկացվեց Մանկական էնդոկրինոլոգների Եվրոպական Միության (ESPE) Կովկասի և կենտորնական Ասիայի (C&CA)`  7-րդ դպրոցը, որին մասնակցում էին  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի 7 բժիշկ, ինչպես նաև` էնդոկրինոլոգներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից։

Դասախոսում էին միջազգային հայտնի փորձագետներ՝ Միացյալ Թագավորությունից, Իսրայելից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից, Իտալիայից, որոնք իրենց հետ Երևան էին բերել հին մայրցամաքի էնդոկրին հարուստ փորձն ու գիտելիքները։

Ինտերակտիվ դասախոսությունների առանցքը մանկության և դեռահասության էնդոկրինոլոգիան էր՝ նորածնի առաջին ճիչից մինչ սեռահասունացման ավարտը, մեկոնիումից մինչ աճի զոնաների փակումը, նորածնաին սքրինինգից մինչ դեղորայքային բուժումը:

Համալսարանական կլինիկայի բոլոր բժիշկները ներկայացրեցին իրենց կլինիկական դեպքերը։ Մասնագետներ Գայանե Բայբուրդյանիև  Լուսինե Նավասարդյանի  զեկույցները էքսպերտների կողմից ճանաչվեցին լավագույն ուսուցողական դեպքեր և ներկայացվեցին բժշկական հանրությանը ապրիլի 22-ին, «Մուրացան»  հիվանդանոցային համալիրում կայացած բաց կոնֆերանսին։

Այս կլինիկական դեպքերը նաև կտեղադրվեն ESPE օնլայն կրթական հարթակում և հասանելի կլինեն բոլորի համար։

Ավանդաբար,Երևանում կայացած  ESPE Դպրոցի լոկալ կազմակերպիչը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար,  պրոֆեսոր Ելենա Աղաջանովան էր։

Մասնակիցների փոխանցմամբ՝ մանկության և դեռահասության էնդոկրինոլոգիայի այդ չորս օրերն անցան ակնթարթորեն, ապացուցողական բժշկության վրա հիմնված արդյունավետ քննարկումներով ու ջերմ տպավորություններով հագեցած։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել