Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ Վեհանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ սուր միջին օտիտը միջին ականջի լորձաթաղանթի սուր բորբոքումն է, որը հիմնականում ընդգրկում է թմբկախոռոչը և ունի ինֆեկցիոն ծագում։
Երեխաների մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան մեծահասակների, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով.
Հիմնական ախտանշաններն են․
- սուր, պուլսացիայով ուղեկցվող ականջի ուժեղ ցավ (ուժեղանում է ծամելիս կամ պառկած վիճակում),
- թարախային արտադրություն ականջից,
- բարձր ջերմություն,
- լսողության իջեցում,
- անբացատրելի լաց,
- անհանգստություն քնի ժամանակ։
ԼՕՌ մասնագետի հետ խորհրդատվությունը հնարավորություն կտա կանխարգելել հնարավոր բարդությունները և իրականացնել գրագետ բուժում։