Ի՞նչ է Վիդեոֆիբրոսկոպիան կամ ֆիբրոսկոպիան
Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ-մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Շուշանիկ Սահակյանը նշում է, վիդեոֆիբրոսկոպիան ոչ վիրահատական, արագ և անվնաս հետազոտություն է, որի միջոցով բժիշկը բարակ, ճկուն տեսախցիկի օգնությամբ զննում է վերին շնչուղիները։
Վիդեոֆիբրոսկոպիա բժիշկը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ դեպքերում՝
- Քթային դժվարաշնչություն
- Խռմփոց և երկարատև քթահոսություն
- Ձայնի փոփոխություն
- Կոկորդի ցավեր, խեղդոցի և օտար մարմնի զգացողություն:
Ի՞նչ առավելություններ ունի
- Այս միջամտությունը «ոսկե ստանդարտ» է ադենոիդ վեգետացիաների ախտորոշման համար։ Ինչպես նաև թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել դժվարաշնչության այլ պատճառները, օրինակ ՝ քթի միջնապատի ծռվածություն, հիպերտրոֆիկ ռինիտ, պոլիպներ և այլ գոյացություններ, օտար մարմիններ։
- Բորբոքային կամ ալերգիկ փոփոխությունների հայտնաբերում։
- Ապահովում է ձայնալարերի և կոկորդի վիճակի ճշգրիտ գնահատում։
- Հետազոտության պատկերները կարելի է պահպանել և համեմատել հետագայում։
- Տևում է ընդամենը մի քանի րոպե։
- Այն ճառագայթային հետազոտություն չէ, հետևաբար անվտանգ է և չունի կողմնակի ազդեցություններ։
- Չունի տարիքային սահմանափակում։
Խորհրդատվական այցն ամրագրելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք 010 301000, ներքին՝ 521, 520, 526, 519, 522 հեռախոսահամարով:

