Մանկաբուժության դպրոցի շրջանակում Գյումրիում անցկացվել է առաջին կրեդիտավորված սեմինարը՝ ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների և այլ նեղ մասնագետների մասնակցությամբ։
Սեմինարի ծրագիրը կրում էր «Ռինիտներ. ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն պատճառները, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» խորագիրը։
Միջոցառումը մեկնարկել է ինտերակտիվ քուիզ-մրցույթով։ Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը ներկայացրել է դասախոսություններ՝ անդրադառնալով ռինիտների տարբեր տեսակներին, դրանց ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին։
Հաջորդիվ ներկայացվել են ալերգիկ ռինիտների վարման առանձնահատկությունները, ինչպես նաև սուր շնչառական վարակների տարբերակիչ ախտորոշման ու վարման կարևոր կողմերը։
Միջոցառումն ամփոփվել է ևս մեկ ինտերակտիվ քուիզ-մրցույթով՝ ստացած գիտելիքը ամրապնդելու և գնահատելու նպատակով։
Սեմինարին մասնակցել է 50 բժիշկ, որոնք ստացել են շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ։ Միջոցառումն անցկացվել է դեղագործական ընկերություններից մեկի աջակցությամբ: