|
  • Русский
  • English

Մեկոնիումով պայմանավորված աղիքային օբստրուկցիա․ ի՞նչ կարող ենք բաց թողնել

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը ներկայացրել է տեսանյութային դասախոսություն՝ նվիրված մեկոնիումով պայմանավորված աղիքային օբստրուկցիայի թեմային։

Առցանց դասախոսությունը միտված է նորածնային շրջանում հանդիպող այս խնդրի ժամանակակից ընկալմանը, ախտորոշման ճշգրիտ մեթոդների և բուժական արդյունավետ մոտեցումների տարածմանը։

Բժիշկ Հարությունյանը մանրամասն անդրադառնում է հիվանդության պաթոգենեզին, կլինիկական դրսևորումներին և շեշտադրում է վաղ հայտնաբերման ու թիմային աշխատանքի կարևորությունը՝ նորածնի կյանքի որակը պահպանելու և բարդություններից խուսափելու նպատակով։

Նյութը նախատեսված է նեոնատոլոգների, մանկաբարձ գինեկոլոգների, ռադիոլոգների և վիրաբույժների համար, ովքեր ձգտում են շարունակաբար կատարելագործվել և ներդնել մանկաբուժական գիտության վերջին ձեռքբերումները Հայաստանում։

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել