|
  • Русский
  • English

Մասնագետի անդրադարձը՝ վիտամինների և միներալների ճիշտ կիրառմանը

Ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար, Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Մարի Դարակչյանը խոսել է վիտամինների և միներալների կարևորության, դրանց դերի և ճիշտ կիրառման մասին։

Մասնագետի խոսքով՝ վիտամիններն ու միներալները շատ կարևոր են մեր նյութափոխանակության համար։ Մարդու օրգանիզմը կարելի է համեմատել փոքր քիմիական գործարանի հետ, որտեղ տարբեր նյութերի առկայությունը խիստ անհրաժեշտ է գործընթացների ճիշտ կազմակերպման և բնականոն աշխատանքի համար։ Վիտամիններն ու միներալներն այն կարևոր բաղադրիչներն են, առանց որոնց այս «գործարանը» չի կարող լիարժեք գործել։

Սակայն պետք է հիշել, որ օրգանիզմը հիմնականում վիտամիններն ու միներալները ստանում է սննդի միջոցով և հաճախ հավելյալ վիտամինների անհրաժեշտություն և կարիք չկա։
Առավել մանրամասը՝ տեսանյութում:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել