Գերմանիայի Քյոլնի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մանկական համալսարանական հիվանդանոցը ներկայացնող բժիշկ-գիտնական Իլզե Ջուլիա Բրոեկարտի հերթական դասախոսության թեման մեր համալիրում կիստոզ ֆիբրոզն էր կամ մուկովիսցիդոզը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գործող մուկովիսցիդոզի կենտրոնում նեղ մասնագիտական կլինիկայի բժիշկները հրավիրյալ մասնագետի հետ նախորդ օրերին քննարկել են պացիենտների դեպքեր:
Արտերկրի մասնագետը ծանոթացել է մուկովիսցիդոզի կենտրոնի աշխատանքներին, առկա խնդիրներին:
Դասախոսությանը, բացի բժիշկներից, մասնակցում էին նաև բժշկական համալսարանի ուսանողներ, ինչն ավելի ինտերակտիվ դարձրեց թեմայի քննարկումը: