Դիաբետի իրազեկման միջազգային օրվա շրջանակում Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում իրականացվեց «Կապույտ թռչուն» ստեղծագործական նախաձեռնությունը, որի հեղինակներն էին Սոնա Բաղդասարյանը և իր դուստր Հանան, ով նույպես հանդիսանում է բաժանմունքի պացիենտ։
Նախաձեռնության նպատակն էր փոքրիկներին փոխանցել դրական զգացողություններ, վստահություն և ուժ՝ ստեղծագործական միջավայրի միջոցով։
Միջոցառման առանձնահատկությունը դարձավ այն, որ բաժանմունքի բուժանձնակազմը՝ ներառյալ բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, ով ոչ միայն ջերմորեն և պատրաստակամությամբ ընդունեց նախաձեռնության առաջարկը այլև ակտիվ մասնակցություն ունեցավ գործընթացին։
Բժիշկները ոչ միայն աջակցում էին երեխաներին, այլև ինքնուրույն ընդգրկվում էին ստեղծագործական հատվածում, մասնակցում էին նկարչական ու խաղային մասին։
Այս համատեղ մթնոլորտը թույլ տվեց, որ փոքրիկները տեսնեն՝ բուժումն ու հոգատարությունը միավորված են թիմային ջերմ հարաբերությունների մեջ։
Բուժանձնակազմի մեծ ներգրավվածությունը և օրն առանձնահատուկ դարձնելու պատրաստակամությունը կարևոր դեր ունեցան միջոցառման արժեքի ու նպատակի իրացման մասով։
Սա ոչ միայն աջակցեց երեխաներին, այլ նաև օգնեց նրանց զգալ անվտանգ ու հոգատար միջավայրում՝ վստահելի մասնագետների կողքին։
Միջոցառումը դարձավ հիշվող, լուսավոր և հոգեբանական առումով ուժեղ փորձառություն։
Մեր համալիրի Էնդոկրինոլոգիական կլինիկան շարունակելու է իր առաքելությունը՝ համատեղելով բարձրակարգ բժշկական ծառայությունը՝ մարդկային ջերմության, հոգատարության և երեխայակենտրոն մոտեցման հետ։






















