ESPID 2025 մանկական վարակիչ հիվանդությունների 43-րդ ամենամյա միջազգային համաժողովին (European Society for Paediatric Infectious Diseases ), որն անցկացվեց մայիսի 26-ից 30ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, մասնկացել է նաև համալսարանական պատվիրակությունը` ի դեմս մանկաբույժների և ինֆեկցիոնիստների:
Միջոցառմանը պաստառային զեկույցով ներկայացել են Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը, նույն ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատոր Սուսաննա Մարգարյանը և ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Գագիկ Սարգսյանը:
Վերջինիս մասնակցությունը որպես ապագա բժիշկ շատ ողջունելի է և պատվաբեր:
Նշենք, որ ESPID-ը խոշոր համաժողով է, որը նվիրված է մանկական ինֆեկցիոն հիվանդություններին:
Այն մեկ հարթակում է համախմբում մասնագետներին, որոնք նպատակ ունեն մշտապես իրազեկ լինել ոլորտի գիտական և կլինիկական նորություններին, ներկայացնել իրենց հետազոտությունները, ձևավորել նոր կապեր և հետագա համագործակցության հնարավոր հորիզոններ։