|
  • Русский
  • English

Էնդոսկոպիկ եղանակով երեխայի կերակրափողից հեռացվել է մագնիս․ մասնագետները հորդորում են զգույշ լինել օտար մարմինների նկատմամբ

Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում էնդոսկոպիկ եղանակով երեխայի կերակրափողից հեռացվել է կուլ տված մագնիսական օտար մարմինը։

Վիրահատական միջամտությունը կատարվել է բժիշկմանկական վիրաբույժ Արտակ Գևորգյանի կողմից:

Նման դեպքերը ևս մեկ անգամ ընդգծում են երեխաների շրջապատում փոքր չափի առարկաների, հատկապես՝ մագնիսների նկատմամբ առավելագույն զգուշության անհրաժեշտությունը։

Կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը, նշում է, որ մագնիսների կուլ տալը կարող է լուրջ վտանգներ առաջացնել։

Հատկապես վտանգավոր է մեկից ավելի մագնիսներ կուլ տալը, քանի որ դրանք կարող են միմյանց ձգվել օրգանիզմի ներսում՝ առաջացնելով հյուսվածքների վնասում և ծանր բարդություններ։

Մասնագետները հորդորում են ծնողներին երեխաների հասանելիությունից հեռու պահել փոքր չափի մագնիսները, մագնիսական խաղալիքների մանր դետալներն ու այլ փոքր օտար մարմիններ, որոնք որքան գեղեցիկ են, բայց նույնքան էլ կարող են վտանգավոր լինել փոքրիկի առողջության համար:

Եթե կասկած կա, որ երեխան կուլ է տվել օտար մարմին, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ չսպասելով ախտանշանների ի հայտ գալուն:

Երեխաների անվտանգությունը սկսվում է կանխարգելումից․ մեծահասակների զգոնությունը կարող է կանխել նման վտանգավոր իրավիճակները։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել