|
  • Русский
  • English

Երեխաների շրջանում գլխացավերի տարածվածությունն ու հիմնական պատճառները

ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս, Ախտորոշիչ կենտրոնի մանկական նյարդաբան Լիլիթ Գալստյանն անդրադարձել է երեխաների շրջանում գլխացավերի տարածվածությանը և դրանց հիմնական պատճառներին։

Մասնագետի խոսքով՝ գլխացավերը հանդիպում են տարիքային բոլոր խմբերում, սակայն դրանց տարածվածությունը հատկապես բարձր է երեխաների շրջանում՝ սկսած մեկ տարեկանից մինչև դեռահասություն։

Ժամանակակից տվյալների համաձայն՝ գլխացավեր ունի երեխաների շուրջ 60 տոկոսը, ինչը խնդիրը դարձնում է արդիական և ուշադրության արժանի մանկական առողջության ոլորտում։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել