2025 թվականի մարտից մեր հիվանդանոցային համալիրի կլինիկական լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը միացել է Randox Laboratories ընկերության RIQAS (Randox International Quality Assessment Scheme) արտաքին որակի վերահսկման միջազգային ծրագրին։
Ծրագրի շրջանակում լաբորատորիան ստացել է հավաստագիր, որը հաստատում է, որ մեր լաբորատոր ծառայությունները համապատասխանում են միջազգային որակի չափանիշներին։
Սա կարևոր քայլ է՝ շարունակելու բարձրացնել աշխատանքի որակը և ապահովել վստահելի արդյունքներ յուրաքանչյուր պացիենտի համար։
Մեր համալիրի լաբորատոր ախտորոշման մասնագետների գնահատմամբ՝ սա զարգացման և որակի շարունակական բարելավման կարևոր հնարավորություն էր։

