«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկան կցագրված բնակչության համար առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բժշկական օգնության հասանելիության կարևոր օղակ է:
«Մեր առաջնահերթությունն է յուրաքանչյուր բնակչի համար ապահովել ժամանակին, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ՝ սկսած կանխարգելիչ զննումներից մինչև մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ լաբորատոր, գործիքային հետազոտություններ: 27.000 բնակիչ, առողջության 27.000 պատմություն, որոնց նկատմամբ մենք ունենք հոգատարության և պատասխանատվության պարտավորություն», -նշում է «Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենա Հարությունյանը։
Նա նաև նշում է.
«Քաղաքացիները կարողանում են օգտվել ընտանեկան բժշկի (թերապևտի), սրտաբանի, Էնդոկրինոլոգի,
ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, մաշկաբանի, նյարդաբանի, ուրոլոգի, գինեկոլոգի, վիրաբույժի, վնասվածքաբանի, ուռուցքաբանի, վարակաբանի, գենետիկ բժշկի, լոգոպեդի և այլ նեղ մասնագետների ծառայություններից»,-մանրամասնում է մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ, մանկաբույժ Ռենա Հարությունյանը՝ նշելով, որ պոլիկլինիկայի մասնագետները կիրառում են հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման ժամանակակից մոտեցումներ։
«Մենք կարևորում ենք կանխարգելիչ բժշկությունը։ Պարբերական բժշկական զննումները հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել առողջական խնդիրները, գնահատել ռիսկի գործոնները և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը վաղ փուլում: Հիվանդացության կանխարգելման գործում չափազանց կարևոր են նաև իմունականխարգելիչ պատվաստումները»,- ընդգծում է պոլիկլինիկայի ղեկավարը:
Բուժհաստատության սկզբունքային մոտեցումն է՝ մասնագիտական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, դրսևորել անհատական և պատասխանատու մոտեցում։
«Մուրացան» պոլիկլինիկան տարեկան ունենում է մինչև 110. 000 այցելություն: «Այս ցուցանիշները վկայում են պոլիկլինիկայի կարևոր դերի և բնակչության կողմից բժշկական ծառայություններից օգտվելու մասին»,-ընդգծում է Ռենա Հարությունյանը։ Համալսարանական պոլիկլինիկան, որպես առողջության առաջնային պահպանման կարևոր օղակ, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործելակարգը՝ նպաստելով բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիությանը և որակի բարձրացմանը։
«Առողջության ապահովագրության շրջանակում բնակչությանը հասանելի են սահմանված բժշկական ծառայություններ՝ խորհրդատվություն, կանխարգելիչ և ախտորոշիչ հետազոտություններ, հիվանդությունների վաղ հայտնաբերում և շարունակական բժշկական հսկողություն, անվճար դեղորայքի տրամադրում, անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային ուղեգրում»,-նշում է Ռենիկ Հարությունյանըէ հավելելով, որ
քաղաքացիների առողջությունը իրենց հոգածության ներքո է։
Դիմեք ժամանակին, հետազոտվեք պարբերաբար և եղեք առողջ։
«Մուրացան» պոլիկլինիկա
Ձեր առողջությունը՝ մեր առաջնահերթությունն է։
📍 Հասցե՝ Մուրացան 114
📞 Հեռախոս՝ 010301000, ներքին հեռախոսահամար՝ 549
🌐 Ֆեյսբուքյան էջի հղումը








