|
  • Русский
  • English

Ներվիրահատական ՈՒՁՀ հսկողությամբ հեռացվել են լյարդի խորքում գտնվող էխինոկոկային բշտերը

11 տարեկան պացիենտը ընդունվել է «Մուրացան» համալիրի մանկական վիրաբուժության կլինիկա՝ լյարդի էխինոկոկոզ ախտորոշմամբ։ Ըստ ՈՒՁՀ և ՀՇ տվյալների՝ լյարդում առկա էին 11 տարբեր չափերի և տեղակայման էխինոկոկային բշտեր։

Երեխան 2025 թվականի սեպտեմբերին վիրահատվել էր թոքերի էխինոկոկոզի կապակցությամբ․ կատարվել էր միաժամանակ երկկողմանի էխինոկոկէկտոմիա համալսարանական վիրաբուժական թիմի կողմից՝ այլ բժշկական հաստատությունում, ինչից հետո ստացել էր հակապարազիտար դեղորայքի կուրս։

Դեպքը ուշագրավ է այնքանով, որ լյարդի էխինոկոկային բշտերից մի քանիսը գտնվում էին հյուսվածքի հաստության մեջ՝ մակերեսից մի քանի սանտիմետր խորության վրա և արտաքինից տեսանելի չէին։ Այդ իսկ պատճառով վիրասրահ է հրավիրվել ռադիոլոգ-սոնոգրաֆիստը, և համատեղ կատարվել է ներվիրահատական ՈՒՁՀ հետազոտություն, բշտերի պունկցիա և հիպերտոնիկ լուծույթով մշակում՝ տվիչի հսկողության ներքո։

Այսպիսով, հեռացվել են նախավիրահատական հետազոտման ընթացքում հայտնաբերված բոլոր բշտերը և կատարվել է կապիտոնաժ։ Պացիենտը դուրս է գրվել լավացումով, շարունակում է ստանալ հակապարազիտար թերապիա և գտնվում է վիրաբուժական թիմի հսկողության ներքո։

Ինչպես կարող ենք ձեզ օգնել