Ամռան ամիսներին օձի խայթոցների դեպքերը շատանում են: Մեր հանրապետությունում առկա օձերից վտանգավոր են իժերը:
Իժի խայթոցին հիմնականում ուղեկցում է ցավը, կապտած այտուցը կծածի տեղում: Երբեմն հնարավոր են ընդհանուր ախտանշաններ՝ թուլություն, սրտխառնոց, փսխումներ, լուծ, փորացավ, գիտակցության կորուստ:
- հանգստացնել երեխային, պառկեցնել,
- կարելի է խմեցնել ջուր, թեյ, հեղուկներ,
- վերջույթն անշարժեցնել և պահել սրտի մակարդակին հավասար, չի կարելի վերջույթը թողնել կախ ըն¬կած, քանի որ այն արագ կայտուցվի,
- անհրաժեշտ է տալ ցավազրկող դեղորայք,
- երեխային շտապ տեղափոխել հիվանդանոց:
Չի կարելի արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։
Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքնեի մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

