|
  • Русский
  • English

Ռադիոլոգիա՝ ժամանակակից բժշկության «աչքերը»․ «Մասնագիտություն»

Բժիշկ դառնալու երազանքի բարդ և պատասխանատու ճանապարհի մասնագիտական կրթությունն ամենաերկարատևն ու ամենախրթինն է:

Այն ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ, անձնվիրություն, ուրիշին օգնելու անսահման ձգտում, մարդկային բարձր հատկանիշների խտացում և քաջ գիտակցում, որ իրենց կարևոր և պատասխանատու գործում դժվար պահեր շատ են լինելու:

Առողջապահության ոլորտում ռադիոլոգների աշխատանքն արժեքավոր է:

Ախտորոշման և բուժման անբաժանելի մասը՝ ռադիոլոգիան, լայնորեն օգտագործվում է բժիշկների կողմից՝ հիվանդություններն ախտորոշելու, վիրահատություններ պլանավորելու, հետազոտելու և օրգանիզմում նորագոյացություններ հայտնաբերելու համար:

Ավելի վաղ ախտորոշում՝ ավելի քիչ վիրահատություններ, բուժման էական արդյունքներ:

Ռադիոլոգիան կամ ճառագայթային ախտորոշումը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից է, մասնագիտությունը մշտապես զարգանում է՝ հնարավորություն տալով փրկելու միլիոնավոր կյանքեր:

Ճառագայթային ախտորոշումը մարդու մարմնի օրգանների և համակարգերի պատկերների ուսումնասիրությունն է: Որպես բժշկության բաժին, գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, որոնք հետագայում կոչվեցին նրա անունով:

Հայազգի բազմաթիվ գիտնականներ, բժիշկներ մեծ ավանդ ունեն այս ոլորտում: Հայազգի աշխարհահռչակ գյուտարար Ռեյմոնդ Դամադյանն է հայտնագործել մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը բժշկության մեջ կատարեց հեղաշրջում՝ մի շարք հիվանդությունների ախտորոշման հարցում։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Մուրացան համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, բժիշկ-ռադիոլոգ Մարիաննա Գևորգյանը:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել