«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում տեղի Է ունեցել Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի English Club-ի առաջին հանդիպումը, որը վարում էր բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։
Անգլերենով քննարկվել են հետևյալ արդիական թեմաները՝
- «Տերների համախտանիշի պտղաբերության հնարավորությունները» (կլինիկական օրդինատոր Սաթիկ Շահբազյան),
- «Դեղորայքային հիպերպրոլակտինեմիա» (կլինիկական օրդինատոր Մադլենա Մակարյան),
- «Գրեյվսի օրբիտոպաթիա» (կլինիկական օրդինատոր Էլեն Սաֆարյան),
- «Ոսկրային խնդիրները քաղցկեղ վերապրած երեխաների մոտ» (կլինիկական օրդինատոր Թերեզա Ենգիբարյան):
Ինչպես նաև քննարկվել է «Դիաբետիկ ոտնաթաթի խնամքը» թեման (բժիշկ-էնդոկրինոլոգ Աննա Վարդանյան):
Հանդիպման ընթացքում բանախոսների ներկայացրած թեմաները հետաքրքիր և գիտականորեն հիմնավորված զեկույցներ էին՝ համալրված նոր գաղափարներով ու մասնագիտական կարծիքներով, որոնք հանդիպմանը տվել են կենդանի և աշխատանքային մթնոլորտ։
English Club-ը շարունակական նախաձեռնություն է լինելու՝ նոր թեմաներով և ձևաչափերով։ Հետևեք մեզ և միացե՛ք հաջորդ հանդիպումներին։