|
  • Русский
  • English

Մակաբուծային և պրոտոզոային հիվանդությունները՝ հերթական դասընթացի շրջանակում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում շարունակվեց «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված մասնագիտական հերթական դասընթացը՝ նվիրված Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրվան, որը համընկավ նաև գիտագործնական ամենշաբաթյա կոնֆերանսի հետ: «Մակաբուծային և պրոտոզոային հիվանդություններ» թեմայի շրջանակում բժիշկ-ինֆեկցիոնիստները խոսեցին այս հիմնախնդրի, դրա առանձնահատկությունների մասին:

«Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գնահատմամբ` ճիճվակրությունները և պրոտոզոային հիվանդությունները հաճախ են հանդիպում ինչպես առողջության առաջնային պահպանման բուժօղակում, այնպես էլ մանկաբույժների պրակտիկայում: Քննարկումների հիմնական մեսիջն ուղղված էր առաջին հերթին իրազեկմանը, բուժաշխատողների գիտելիքի թարմացմանը, հիվանդությունների վարման ընթացքում զգոնության բարձրացմանը:

Հռիփսիմե Ապրեսյանի փոխանցմամբ` միջոցառումն անցավ բավականին հագեցած, հետաքրքիր մթնոլորտում, ինտերակտիվ աշխատանքով, հարց ու պատասխանով:

Շաբաթ օրը տեղի ունեցած դասընթացի թեմաներն էին «Տրանսմիսիվ փոխանցվող մակաբուծային հիվանդությունները» և «Ֆեկալ օրալ փոխանցվող մակաբուծային հիվանդությունները», որոնց հանգամանալից անդրադարձան Հռիփսիմե Ապրեսյանը և ինֆեկցիոնիստներ Սուրեն Բրուտյանը, Հասմիկ Հակոբյանը, Վիոլետա Մանուկյանը, Լեռնիկ Մարտիրոսյանը:

 

 

 

Ինչպես կարող ենք ձեզ օգնել