|
  • Русский
  • English

Ինֆեկցիոն հիվանդությունները՝ առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից

Բոլոր ժամանակներում բժշկության այս ոլորտը եղել է չափազանց բարդ ու մարտահրավերներով լի՝ պայմանավորված հանրային առողջությանը հասցրած ահռելի վնասով:

Այս հիվանդություններն առաջանում են տարատեսակ հարուցիչներով՝ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր, պարազիտ որդեր։

Փոխանցման ուղիները նույնպես տարբեր են՝ օդակաթիլային, սննդային, ջրային, կոնտակտային։ Կլինիկական դրսևորման գաղտնի շրջանի առկայությունը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի:

Ինֆեկցիոն հիվանդություններ. ժամանակակից աշխարհում առողջապահության կարևորագույն հիմնախնդիրներից․ վարակի հարուցիչները թափանցելով ընկալունակ օրգանիզմ և տեղակայվելով որոշակի օրգաններում և հյուսվածքներում, խաթարում են մարդու առոջությունը, վատթարացնում ինքնազգացողությունը, նվազեցնում կենսագործունեությունն ու աշխատունակությունը:

Կենսաբանական այս բարդ գործընթացի առաջացման, բուժման և կանխարգելման հարցերով են զբաղվում բժիշկ-ինֆեկցիոնիստները՝ օգտագործելով իրենց մասնագիտական հմտություններն ու ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան անհրաժեշտ սարքավորումներ:

Ու չպետք է մոռանալ. կյանքի որակն անմիջապես բարձրանում է, երբ մարդն առողջ է, իսկ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն առողջ ապրելակերպն ու ժամանակին հետազոտվելն է, մարդու առողջության համար մեծ պատասխանատվություն է կրում նաև փորձառու և հմուտ բժիշկը:

Հայաստանի Հանրային ռադիոյի «Մասնագիտություն» հաղորդման հյուրը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի բժիշկ Սուրեն Բրուտյանն է:

https://hy.armradio.am/archives/643310

Ինչպես կարող ենք ձեզ օգնել