|
  • Русский
  • English

Նաիրա Ալբերտի Վանյան

Նաիրա Ալբերտի Վանյան

«Մուրացան» ՀՀ ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ
Գաստրոէնտերոլոգ

Կրթություն

1979-1985թթ. ԵՊԲԻ, մանկաբուժության ֆակուլտետ

1985-1986թթ. ԵՊԲԻ, ինտերնատուրա՝ մանկաբուժություն մասնագիտությամբ

 

Մասնագիտական գործունեություն

1987-1990թթ. Թիվ 2 հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական բաժանմունք, բժիշկ-էնդոսկոպիստ

1990-2007թթ. Թիվ 1 մանկական հիվանդանոց, բժիշկ-էնդոսկոպիստ

2007-2010թթ. Թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի ղեկավար

2011թ.-ից «Մուրացան» ՀՀ ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ

Իրականացնում է ախտորոշիչ և բուժիչ էնդոսկոպիա EVIS EXERA 11 180 Olympus սարքավորումով՝ HDTV և NBI տեխնոլոգիայով:

 

Գիտական գործունեություն

Հեղինակ և համահեղինակ է 45 տպագրված գիտական հոդվածների և թեզերի:

Համահեղինակ է 5 մեթոդական ցուցումների՝

  • «Գրգռված աղու համախտանիշ»
  • «Ֆունկցիոնալ փորկապություն»
  • «Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն»
  • «Լեղուղիների հիվանդությունները երեխաների մոտ»
  • «Մուկովիսցիդոզ»

Հրատարակումներում վերլուծվել և քննարկվել է համաշխարհային փորձը, ինչպես նաև էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման դերը այս պաթոլոգիաների ժամանակ:

Տպագրվել է հետևյալ թերթերում և ամսագրերում`«Գոլոս Արմենիի», «Նովոյե Վրեմյա», ամսագիր «Առողջապահություն», ամսագիր «Արմյանկա»՝ հասարակությանը հուզող բժշկական թեմաներով:

Բազմաթիվ զեկույցներով հանդես է եկել միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև «Մուրացան» ՀՀ-ում՝ «Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը» և «NBI դիագնոստիկ հնարավորությունը» թեմաներով:

2018թ. Տպագրվել են 2 հոդվածներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայաստանի բժշկություն» ամսագրում:

 

Մասնագիտական վերապատրաստումներ

2014թ. «ՄԻԱՎ վարակի ժամանակ բուժում և խնամք», ՀՀ ԱՆ ԱԱԻ, Երևան, Հայաստան

2015թ. «Նորություններ գաստրոէնտերոլոգիական միջազգային համաժողովից», Երևան, Հայաստան

2017թ. «Մանկաբուժության արդի խնդիրները», Երևան, Հայաստան

 

Անդամակցություն

2010թ.-ից Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիա

2014թ.-ից Անդրկովկասի էնդոսկոպիստների ասոցիացիա

2015թ.-ից Հայաստանի էնդոսկոպիստների ասոցիացիա

 

Պարգևատրումներ

2010թ. «Շնորհակալագիր», տրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրթության, գիտության, բժշկության բնագավառում անբասիր աշխատանքի համար` ռեկտորի կողմից:

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ինչպես կարող ենք ձեզ օգնել