|
  • Русский
  • English

Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., դոցենտ

Լուսինե Վիուլի Նավասարդյան, բ.գ.թ., դոցենտ

«Մուրացան» ՀՀ Էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ-օրդինատոր
ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ
Էնդոկրինոլոգ

Կրթություն

1997-2003թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ (Մ. Հերացու անվան անվանական կրթաթոշակ)

2003-2005թթ. ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա` էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ

2008-2009թթ. ԱԱԻ, նեղ մասնագիտացում՝ «Մանկական էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ, «Արաբկիր» ԲԿ

2014թ. Լրացուցիչ մասնագիտացում՝ «Մանկական էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ, մանկական էնդոկրինոլոգի որակավորման շնորհում

 

Մասնագիտական գործունեություն

2005-2006թթ. ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ

2006-2015թթ. ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ

2008թ.-ից «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկա, բժիշկ-էնդոկրինոլոգ

2015թ.-ից ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ

2016թ.-ից «Արաբկիր» բժշկական կենտրոն, մանկական Էնդոկրինոլոգ

 

Գիտական գործունեություն

2014թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Վահանագեղձի կարգավիճակի առանձնահատկությունները տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդ երեխաների և դեռահասների շրջանում» թեմայով, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհում

2014թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից դոցենտի կոչման շնորհում

2018թ․-ից Գիտական համագործակցություն Պրահայի համալսարանական գենետիկական կենտրոնի հետ

2003-2005թթ. ԵՊԲՀ պետական ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ

2005-2008թթ. և 2014թ.-ից Կլինիկական օրդինատորների` էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ

 

Մասնագիտական վերապատրաստում

2015թ. Ինսուլինային պոմպեր և գլուկոզայի շուրջօրյա մոնիտորինգ, Medtronic Academia–ի կողմից կազմակերպված դասնթացներ, Երևան, Հայաստան

2017թ. Բազելի համալսարանական մանկական հիվանդանոց, Visiting professorship, Շվեյցարիա

2017թ. Սեմինար «Մանկական էնդոկրինոլոգիա/նեֆրոլոգիա» թեմայով, CHOP, Զալցբուրգ Ավստրիա

2017թ. Դիաբետի Հետազոտման Եվրոպական Ասոցիացիայի հետբուհական կուրս «Դիաբետը և նրա բարդությունները» թեմայով, Երևան, Հայաստան

2018թ․ Եվրոպական Դիաբետի Ուսումնասիրման Ասոցիացիայի հետդիպլոմային կուրս, կազմկոմիտեի երիտասարդ անդամ, Թբիլիսի, Վրաստան

2018թ․ Գիտական կրթաթոշակ Դիաբետոլոգիա և էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ, Գրացի համալսարանական հիվանդանոց, Ավստրիա

2018թ․ Մանկական բժկության ամառային ակադեմիա Գրացի համալսարանական հիվանդանոցում, Ավստրիա

 

Անդամակցություն

2017թ․-ից Եվրոպական Մանկական Էնդոկրինոլոգների Միության անդամ

2016թ.-ից Եվրոպական Թիրեոիդոլոգիայի Ասոցիացիայի անդամ

2015թ.-ից Հայաստանի Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի վարչության անդամ

2014թ.-ից Դիաբետի Հետազոտման Եվրոպական Ասոցիացիայի անդամ

2008թ.-ից Հայաստանի Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի անդամ

2008թ.-ից Հայաստանի Ճարպակալման Ասոցիացիայի անդամ

 

Պարգևատրումներ

2002թ. «Մ. Հերացու» անվան կրթաթոշակ

2005թ. ԵՊԲՀ արծաթե մեդալ

2018թ. Պատվոգիր ՀՀ ԱՆ կողմից` բարեխիղճ աշխատանքի և էնդոկրինոլոգիական ծառայության, բժշկագիտության զարգացման գործում գնահատելի ավանդի համար

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Դասավանդում է հայերեն և անգլերեն լեզուներով

Ինչպես կարող ենք ձեզ օգնել