|
  • Русский
  • English

Օրթոպանտոմոգրաֆիկ հետազոտություն անցած 1000-րդ պացիենտը

1000-րդ պացիենտն այսօր անցավ օրթոպանտոմոգրաֆիկ հետազոտություն, որի առիթով նրան ռենտգեն ծառայության կողմից քաղցրավենիք հյուրասիրեցին:

Ինչպես գիտեք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ախտորոշիչ կենտրոնը 2024 թվականի սկզբից համալրվել է ժամանակակից օրթոպանտոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս հետազոտել ցանկացած տարիքի այցելուի և ստանալ բարձր որակի ռենտգեն պատկեր:

Հետազոտությունն ուղեկցվում է բժիշկ-ռադիոլոգի գրավոր պատասխանով, եզրակացությամբ:

Նշենք, որ հետազոտությունը մեր համալիրում առավելապես երեխաների համար է կիրառվում: Շուրջ տասնմեկ ամսվա ընթացքում ամենափոքր պացիենտը եղել է 2 տարեկան:

Հարցերի դեպքում կամ այցը գրանցելու համար զանգահարեք 010 301 000, ներքին` 549:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել