Բոննի համալսարանի պրոֆեսոր Կլաուս-Միխայիլ Կելլերի աշխատանքային այցը «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շարունակվում է:
ԵՊԲՀ-ի, մեր համալիրի հյուրը այսօր ևս, ժամը 11:30-ին հանդես կգա դասախոսությամբ:
Մանկական գաստրոէնտերոլոգիան, հեպատոլոգիան, էնդոսկոպիան, սնուցումը, ցիստիկ ֆիբրոզը, ընդհանուր մանկաբուժությունը գերմանացի բժիշկ-գիտնականի կլինիկական գործունեության ոլորտներն են:
Այս շաբաթ ևս պրոֆեսորը կդասախոսի համալսարանական կոլեգաների համար` ներկայացնելով իր փորձը, քննարկելով հետաքրքիր դեպքեր: