|
  • Русский
  • English

Որքա՞ն սնունդ է պետք երեխային, որպեսզի նա լինի առողջ

«Մուրացան» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի խոսքով` ապացուցված է, որ նույն տարիքի երեխաները ուտում են տարբեր քանակի սնունդ։ Օրինակ 9 ամսական երեխաների շրջանում կան այնպիսիները, որոնց բավարարում է 70 գր սնունդ (կգ քաշին), այն ժամանակ, երբ ոմանք ուտումեն 140 գր կգ-ին։ Ինչու՞ են երեխաները ուտում այս չափ տարբեր։

Բժիշկը նշում է, որ հիմնական պատճան այն է, որ երեխաների մոտ շատ տարբեր է յուրացվում և մարսվում սնունդը։

Նյութափոխանակությունը յուրաքանչյուրի մոտ ունի իր առանձնահատկությունները (կան նիհար մարդիկ, որոնք ավելի շատ են ուտում քան գերերը)։

Միևնույն ժամանակ ոչ միշտ են օգտագործում նույն քանակի սնունդ։ «Մեծ ախորժակի ժամանակը փոխարինվում է ախորժակի կորուստով»։

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները:

  • Արդյո՞ք ամեն ինչ լավ է երեխայի հետ
  • Երեխան ակտիվ է և բավարարված
  • Նա չունի հիվանդության նշաններ (օրինակ` ջերմություն)
  • Նա ունի նորմալ կղանք
  • Նրա աճի կորագծերը ունեն վերընթաց հետագիծ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Մուրացան» պոլիկլինիկա՝ 010301000 ներքին 549:

Ինչպես կարող ենք ձեզ օգնել